211652_close_icon

Գյումրու քաղաքապետի շնորհավորական ուղերձը՝ մայիսի 9-ի կապակցությամբ

views-count1551 դիտում article-date 11:06 09-05-2015
Գյումրու քաղաքապետի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ և Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ ձեզ մայիսյան տոների կապակցությամբ: 70 տարի առաջ Խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ Հայրենական Մեծ պատերազմում, իսկ 1992 թվականին այս օրն առանձնակի նշանակութուն ստացավ համայն հայության համար, երբ ազատագրվեց Շուշին: Այսօր մենք նշում ենք նաև Հայկական Երկրորդ հանրապետության` Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձը, ինչի առթիվ մաղթում եմ մեր քաջ մարտիկներին աննկուն կամք: Գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում մեր պապերի ու հայրերի առջև, ովքեր իրենց արիությամբ, անձնուրաց պայքարով և կյանքի գնով նվաճել են ազատ հայրենիքում ապրելու մեր իրավունքը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՝ մաղթելով առողջություն, տոնական բարձր տրամադրություն ու խաղաղ երկինք: Փառք Մայիսյան հաղթանակները կերտողներին»:

Նմանատիպ նյութեր