211652_close_icon
views-count1357 դիտում article-date 17:11 08-05-2015

ՀՀ վարչապետը մասնակցել է Շուշիում անցկացված տոնական միջոցառումներին. լուսանկարներ

Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը շարունակում է մասնակցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: Այնուհետև ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին: Եռատոնի միջոցառումների շրջանակում Շուշիի Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Համահայկական 6-րդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը: Կառավարության ղեկավարի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ներկա է գտնվել Շուշիի արվեստի կենտրոնում «Շուշիից Շուշի» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Շուշիի մարզահրապարակում տեղի է ունեցել եռատոնին նվիրված տոնական համերգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր