Մենք միշտ շարժի ու «դվիժենիների» մեջ ենք եղել. Սեյրան Սարոյան
Շուշիի ազատագրումը մեծ նշանակություն ուներ, դրանից հետո թշնամու դուխն ընկավ ու մեր հաջողությունները սկսվեցին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, գեներալի խոսքով՝ այդ ժամանակվանից էլ սկսեցին աջ ու ձախ տարածքներ ազատագրել, մաքրել դրանք թշնամուց:
Հարցին, թե եղե՞լ են իրավիճակներ, երբ իր կյանքին վտանգ է սպառնացել, լամ վիրավորվել է մարտի դաշտում, թե ոչ, պատասխանեց, որ պատերազմի դաշտում բոլորի կյանքն էլ վտանգված է: Միաժամանակ հումորով ավելացրեց, թե իր բախտը գերի ընկնելու հարցում չի բերել ու չի վիրավորվել, իսկ ամենամեծ ուրախությունը, նրա խոսքով, հաղթանակներն էին, երբ ամեն մի թիզ հողի ազատագրումն իրենց համար հարսանիքի չափ ուրախություն է պատճառել:
Ավելացրեց նաև, որ իրենց կյանքը միշտ շարժի ու «դվիժենիներվ մեջ է անցել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի