211652_close_icon

Մարդիկ գերադասում են «հանգամանքների զոհի» կարգավիճակը և սկսում են իրենք իրենց խղճալ. Առավոտ

views-count1296 դիտում article-date 10:28 08-05-2015
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Այն, ինչ ես ինձնից ներկայացնում եմ՝ ֆիզիկական, հոգևոր, մտավոր առումով, իմ սոցիալական կարգավիճակով, նյութական հնարավորություններով, անձնական կյանքով՝ այդ բոլորի պատասխանատուն ես եմ: Ես կարող եմ հազարավոր պատճառաբանություն բերել՝ փորձելով ապացուցել, թե ով է մեղավոր, որ ես չունեմ այս, ինչ ես ուզում եմ ունենալ, վկայակոչել իմ մերձավոր և հեռավոր շրջապատը, կառավարության վատ աշխատանքը, եղանակային պայմանները, աշխարհագրական դիրքը, ազգային առանձնահատկությունները և այլն: Այդ պատճառաբանությունները, սակայն, ինքնախաբեություն են, պատասխանատվությունից խուսափելու փորձ: Եթե ես դժգոհ եմ իմ նյութական վիճակից, ապա դրա մեղավորը միայն ես եմ: Եթե ես բավարարված եմ դրանով, ապա դա իմ շնորհքն է: Եվ այդպես է բոլոր, առանց բացառությունների բոլոր ոլորտներում: Մարդկանց մեծամասնությունն այդպես չի մտածում: Հատկապես այն երկրներում, այն հասարակություններում, որտեղ ուժեղ են ամբողջատիրական կամ պատերնալիստական ավանդույթները: Մարդիկ հրաժարվում են ընդունել սեփական պատասխանատվությունը, գերադասում են «հանգամանքների զոհի» կարգավիճակը և սկսում են իրենք իրենց խղճալ՝ սեփական անհաջողությունների պատճառը փնտրելով արտաքին աշխարհում»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր