211652_close_icon
views-count3952 դիտում article-date 10:56 21-04-2017

Ով գերադասում է վախենալ` կվախենա. մթնոլորտն այստեղ կապ չունի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Անցած խորհրդարանական ընտրությունների մասին ասվել է ամեն ինչ: Որ գլխավոր դերն են խաղացել վարչական լծակները, պետական հիմնարկների տնօրենների և մասնավոր ընկերությունների սեփականատերերի ճնշումները և, իհարկե, փողը, ինչն, իմ կարծիքով, միանգամայն համապատասխանում է իրականությանը: Որ ՀՀԿ-ն իրեն է հավելագրել կես միլիոն ձայն, կամ որ քվեարկություն է կատարվել 100 հազար գոյություն չունեցող հասցեներից՝ այդ երկու պնդումներն էլ ես չեմ կարող ապացուցված համարել: Սակայն ոչ մի ընդդիմադիր, որքան գիտեմ, չի բողոքել, որ լրատվամիջոցները չեն ստեղծել քարոզչության՝ բոլորի համար հավասար պայմաններ: Դուք չեք կարող համեմատել այս նախընտրական շրջանի Հ1-ի «Օրակարգը» 2003 թվականի նախընտրական «Հայլուրի» հետ, որն իր ամեն մի թողարկման մեջ թույն ու թարախ էր շնչում ընդդիմության նկատմամբ: Երբեմն ասուլիսներում Հ1-ի լրագրողներն ամենասուր հարցերն են տալիս: Փոխվել են նաև մյուս հեռուստաալիքները: Լիակատար ազատություն է համացանցում՝ ոմանց դա գուցե նյարդայնացնում է, բայց ինձ թվում է՝ ավելի լավ է այսպես, քան ինչ-որ մեկը չկարողանա իր կարծիքն ու էմոցիաներն արտահայտել: Այդքանով հանդերձ՝ որոշ ընդդիմադիրներ խոսում են «վախի մթնոլորտի» մասին: Երկու ամսվա ընթացքում՝ պայմանականորեն ասած, փետրվարի 2-ից մինչև ապրիլի 2-ը ես անցկացրել եմ մի քանի տասնյակ հարցազրույցներ և ինչ-որ չեմ նկատել, որ որևէ ընդդիմադիր վախենա ամենախիստ գնահատականները տալ իշխանությանը: Նրանցից ոմանք ասում էին, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է և, հավանաբար, որպես դրա ապացույց շարունակում էին իրենց խիստ քննադատությունը: Դպրոցների տնօրենները վախեցա՞ծ են: Իսկ ինչո՞ւ Աշոտ Բլեյանը վախեցած չէ: Ինչո՞ւ վախեցած չէ պետական կարգավիճակ ունեցող Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Ինչո՞ւ վախեցած չէ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Վախենալը խիստ անհատական դրսևորում է: Ով որ գերադասում է վախենալ` կվախենա: Մթնոլորտն այստեղ կապ չունի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր