211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 6-ից 7-ը)

views-count817 դիտում article-date 18:14 07-05-2015
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության` 11, խարդախության 7 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր