211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դռները

views-count523 դիտում article-date 16:47 07-05-2015
Մայիսի 7-ին, ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 7-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. 1941 թ. ծնված Ն. Ս.-ը պատշգամբում նստած է եղել: *** Մայիսի 7-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 60 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 7-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: [b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր