211652_close_icon

Զենք-զինամթերք՝ Ալագյազ-Արթիկ ճանապարհին

views-count785 դիտում article-date 16:24 07-05-2015
Ոստիկանության Արագածի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, Նորաշեն գյուղի աղբանոցում զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը Ալագյազ-Արթիկ ճանապարհից 11 մ հեռավորությամբ գտնվող հատվածից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ, ականատիպ առարկա, կտորե պարկով վառոդի փաթեթ` 511 գ կշռով, 1 փաթեթ պայթուցիչ և տարբեր տրամաչափի 65 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր