211652_close_icon
views-count646 դիտում article-date 16:10 07-05-2015

Կառավարությունը խրախուսում է արտադրանքի արտահանումը

ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է «Ռոյալ Սթոնվեյր» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է կառուցել խեցեգործական բարձրորակ իրերի՝ սպասքի գործարան՝ այն հագեցնելով տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով, կատարել շուրջ 1.09 մլրդ դրամի ներդրում: Իտալական սարքավորումներով տարեկան կարտադրվի շուրջ 0.3 մլրդ դրամի ապրանք (2015թ.), որի զգալի մասը կարտահանվի Եվրամիության և ԱՊՀ երկրներ, ԱՄՆ և այլուր: Ներդրումային ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 80 աշխատատեղ: Իր նախկին որոշումներից մեկի լրացմամբ կառավարությունը սահմանել է, որ վտանգավոր բեռ տեղափոխող բեռնատար և հատուկ գնացքները պետք է կահավորվեն շարժական օբյեկտների մոնիթորինգային սարքավորումներով, որոնք միացվելու են ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի (911 ծառայության) հետ: Դրանով կապահովվի վտանգավոր բեռ տեղափոխող երկաթուղային տրանսպորտի հնարավոր վթարի մասին տեղեկության օպերատիվ փոխանցումը, էականորեն կկրճատվի վթարի արձագանքման ժամկետը և, իբրև հետևանք, կնվազի մարդկային և նյութական կորուստը: Կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին որպես դրամաշնորհ հատկացվել է 23 մլն դրամ, որը հնարավորություն կտա վերականգնել և շահագործել Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի երկու հորատանցքերը և բավարարել սպառողների ջրի պահանջարկը:

Նմանատիպ նյութեր