1098 դիտում
10:46 07-05-2015
Վրաստանի ղեկավարությունը, որի մեծ մասը Գալուստ Սահակյանի հետ հանդիպելու առիթ ունեցել է, հայկական կողմի բացատրություններն ընդունել է. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ իշխանություններին վերջնականապես հաջողվել է հարթել մի քանի օր առաջ ծագած հայ-վրացական դիվանագիտական սկանդալը, որի պատճառը դարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը անցած շաբաթվա վերջին խորհրդարանում ընդունել էր Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին: Վերջինս էլ վերադառնալով Օսիա՝ հայտարարել էր, թե իբր իր այցը եղել է աշխատանքային, և ինքը ՀՀ ԱԺ նախագահի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արդյունքում` պաշտոնական Թբիլիսին պարզաբանում էր պահանջել հայ գործընկերներից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններին հաջողվել է Վրաստանի ղեկավարությանը համոզել, որ 67-ամյա Գալուստ Սահակյանը, երբ համաձայնել է ընդունել Անատոլի Բիբլիովին, չի գիտակցել իր քայլի հետևանքները, քանի որ տարիքն առած, սրտաբաց մարդ է, քաղաքական և դիվանագիտական նրբություններից բան չի հասկանում: Վրաստանի ղեկավարությունը, որի մեծ մասը Գալուստ Սահակյանի հետ հանդիպելու առիթ ունեցել է, հայկական կողմի բացատրություններն ընդունել է:
Հ.Գ. Ի դեպ, Գալուստ Սահակյանը, պարզվում է, շատ վատ է տիրապետում ռուսերենին ու ստիպված է եղել ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովին կանչել, որպեսզի նա թարգմանի զրույցը: Հանդիպումն էլ շատ կարճ է տևել. Գալուստ Սահակյանը և նրա՝ Օսիայից եկած հյուրը մի-մի բաժակ սուրճ են խմել ու «մի քիչ» էլ կոնյակ:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
703 դիտում
15:50 06-07-2024
Ակնկալում եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու. Փաշինյանը շնորհավորել է Քիր Սթարմերին
2297 դիտում
20:51 04-03-2014
Վրաստանի նախագահի պաշտոնական լուսանկարներից մեկը մեծ աղմուկի առիթ է դարձել համացանցում
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»