211652_close_icon
views-count723 դիտում article-date 10:48 07-05-2015

Բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի արդյունքը

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 12.30-ին, 1988 թ. ծնված Գառնիկ Մ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով 7,62 տրամաչափի «Կարաբին» տիպի մեկփողանի ակոսավոր հրացան և 7,62 մմ տրամաչափի 40 փամփուշտ: *** Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 12.00-ին, 1960 թ. ծնված Աշոտ Զ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 67 փամփուշտ: *** Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 13.50-ին, 1962 թ. ծնված Վազգեն Ք.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և տարբեր տրամաչափի 95 փամփուշտ: *** Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 16.30-ին, 1974 թ. ծնված Գայանե Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 97 փամփուշտ: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 15.30-ին, 1961 թ. ծնված Արտաշես Ս.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան: *** Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 10.00-ին, 1992 թ. ծնված Լևոն Պ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 16.00-ին, բաժանմունք է ներկայացել 1971 թ. ծնված Էդուարդ Վ.-ն և կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 30 փամփուշտ և ինքնաձիգի 1 պահունակ: *** Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 15.30-ին, 1961 թ. ծնված Յուրա Կ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 258 փամփուշտ: *** Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 22.25-ին, 1939 թ. ծնված Լաուրա Ո.-ն կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ` դատարկ պահունակով, 5,45 մմ տրամաչափի 13 և 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ ու ինքնաձիգի դատարկ պահունակ: *** Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 11.45-ին,1961 թ. ծնված Շուշան Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ԲՈՒՄ» տիպի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան: *** Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 15.50-ին, 1989 թ. ծնված Էդվարդ Խ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի և 32 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացաններ: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 18.00-ին, 1975 թ. ծնված Վարուժան Գ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 24 և 7,62 մմ տրամաչափի 21 փամփուշտ: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Քաջիկ Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փող, 5.45 մմ տրամաչափի 17 և 7.62 մմ տրամաչափի 76 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր