211652_close_icon
views-count568 դիտում article-date 16:58 11-03-2015

Բնակչության շրջանում ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքները

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Մինաս Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Խաչիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի ակոսավոր հրացան: *** Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1938 թ. ծնված Սարգիս Հ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ և «Կարաբին» տիպի հրացանի 7 փամփուշտ: *** Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Տիգրան Պ.-ն կամավոր հանձնել է «PKG-ZEM.TG-45» տիպի հետևակային նռնակ և ինքնաշեն ատրճանակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր