slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ի՞նչ անակնկալ է մատուցել պատանի ԵԿՄ-ականներին գեներալ Մանվել Գրիգորյանը
211652_close_icon

Ի՞նչ անակնկալ է մատուցել պատանի ԵԿՄ-ականներին գեներալ Մանվել Գրիգորյանը

views-count5231 դիտում article-date 15:46 02-06-2016
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պատանի եւ երիտասարդ երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն է` հայ երեխան դպրոցից պետք է իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում: Պատգամը կյանքի է կոչում Սպարապետի իրավահաջորդ Զորավար Մանվել Գրիգորյանը: Ինչպես ԵԿՄ վարչությունից փոխանցում են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին, երկրապահների պատանեկան կառույցն ստեղծվել է դեռ 1997 թվականին, սակայն, 2014-ի սեպտեմբերի 9-ից, երբ եռակողմ հուշագիր ստորագրվեց Երկրապահի, պաշտպանության եւ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ, աշխատանքներին նոր որակ հաղորդվեց: Այսօր արդեն «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ գործում են Հանրապետության բոլոր դպրոցներում: Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել նաեւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, արդարադատության, սփյուռքի նախարարությունների, փաստաբանների պալատի, պետական կադաստրի կոմիտեի, անվտանգության միջազգային ակադեմիայի հետ: Նշված կառույցների, նաեւ` ոստիկանության մասնագետների եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների մասնակցությամբ, Երկրապահը կազմակերպում է հրամանատարասերժանտական դասընթացներ, որոնց մասնակցող երեխաները շարային, կրակային պատրաստություն են անցնում, սովորում են կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ցուցաբերել առաջին բուժօգնություն, հաղորդակցվում են հայոց պատմությանը, հայ եկեղեցու պատմությանը: Եվ յուրաքանչյուր դասընթաց վարում են տվյալ ոլորտի որակյալ մասնագետներ, ովքեր նույնպես կամավորական են: Պատանիների հետ տարվող աշխատանքների կարեւորագույն փուլերից են ուսումնամարզական վարժանքներն ամառային ճամբարում: Այստեղ երեխաները զուգորդում են հանգիստն ու դասընթացները: Ճամբարն այս տարի ներկայանում է արդեն կատարելագործված տեսքով` տարածքը գազիֆիկացվել է, էլեկտրիֆիկացվել, նոր ընդարձակ ճաշարան է կառուցվել, տեղադրվել ու կահավորվել են տնակներ, սանկոյուղու, լոգարանների համար եւս առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել: 2016-ի ճամբարային սեզոնի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպվել է հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ճամբարային սեզոնի բացման եւ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահի շնորհավորական ուղերձն ընթերցեց վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը: Ճամբարի բացման կապակցությամբ ողջույնի խոսքերով հանդես եկան Երկրապահի երեք սերունդների եւ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: Ճամբարի բացման արարողության ժամանակ նոր մի ավանդույթի հիմքը նույնպես դրվեց: Երկրապահի ղեկավարի հրամանով հստակ տարիքային ցենզեր են սահմանվել պատանի եւ երիտասարդ երկրապահների համար: Ըստ այդմ` 16 տարին լրացած պատանի երկրապահներն արդեն համալրում են Երկրապահի երիտասարդական կառույցի շարքերը: Պատանի երկրապահի դպրոցն անցած եւ այսօր արդեն «Երիտասարդ երկրապահ»-ին անդամագվածներից մի քանիսն իրենց վկայականներն ստացան հենց այս արարողության ժամանակ: Ճամբարի բացման առիթով համերգային ծրագիր ներկայացրին Էրեբունու «Պատանի երկրապահ» կառույցի փողային եւ ժողգործիքների նվագախմբերը: Ճամբարականների առօրյան գերհագեցած է: Պարապմունքներ, դասընթացներ տարբեր ուղղություններով` շախմատ, սպորտային պարապմունքներ, դասախոսություններ, արտակարգ իրավիճակների, ոստիկանության մասնագետների համապատասխան դասընթացներ… Հագեցած է նաեւ պատանի երկրապահների երեկոյան ծրագիրը` մշակությաին ծրագիր խարույկի շուրջ եւ կինոդիտում:

Նմանատիպ նյութեր