211652_close_icon
views-count18353 դիտում article-date 18:19 06-05-2015

«Արտակարգ իրավիճակ» Արզնիում. երկինք էր դուրս եկել փրկարարական ուժերի վարչության օդադեսանտային ջոկատը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամները կատարեցին հերթական ուսումնական թռիչքները: Գործնական պարապմունքը տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օդանավակայանի տարածքում: Օդադեսանտային ջոկատի անդամները մինչև թռիչքը մասնակցել են տեսական պարապմունքների, որոնք նպատակ ունեին կատարելագործելու անկարգելի (պարաշյուտ) կառավարման տեսական գիտելիքները, ինչը կարևոր է գործնական թռիչքների որակն ապահովելու համար: Օդադեսանտային ջոկատի այս խմբի 24 անդամներից 3-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, իսկ 16-ն առաջին անգամ էին ուսումնական թռիչք իրականացնում: Ջոկատի անդամների նախաթռիչքային ուսուցումը, ինչպես նաև հրահանգավորումն իրականացվել է ՊՆ գնդապետ Թևոս և կապիտան Քրիստինա Իլիկչյանների գլխավորությամբ: Հրամանատարական դիտակետից թռիչքների ընթացքին հետևում էին ՀՀ Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ուժերի վարչության պետ, գնդապետ Արսեն Արշակյանը, վարչության պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Դավթյանը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Գալստյանը: Փրկարար ծառայության օդադեսանտայինները հաջողությամբ կատարեցին ուսումնական պլանով իրենց առջև դրված խնդիրները: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+

Նմանատիպ նյութեր