211652_close_icon
views-count763 դիտում article-date 17:11 06-05-2015

Հյուրընկալություններն ավարտվեցին գողությամբ

Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գեղամ Ս.-ին: Պարզվել է, որ նա մայիսի 3-ին, ժամը 13-ի սահմաններում, հյուրընկալվելով 1988 թ. ծնված Գարիկ Դ.-ի տանը՝ գաղտնի հափշտակել է վերջինիս բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: *** Մայիսի 5-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Կարլեն Կ.-ին: Պարզվել է, որ նա գիշերելով Վերգինե Զ.-ի տանը՝ խոհանոցի դարակից գողացել է նրա բջջային հեռախոսը և գումար: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր