211652_close_icon
views-count2126 դիտում article-date 14:42 20-05-2014

Ավարտվեցին ՀՀ ԿԲ նախագահի ընտրությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ ընտրվեց Արթուր Ջավադյանը: Ընտրություններում իր թենածությունն առաջադրել էր միայն Արթուր Ջավադյանը: Ընդմիջումից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ քվեարկությանը 131 պատգամավորներից մասնակցել են 79-ը: Անվավեր ճանաչված քվեարթերթիկ չկա, իսկ նորընտիր նախագահն ընտրվել է 77 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց ծափահարություններով շնորհավորել ԿԲ-ի նոր նախագահին, իսկ վերջինս էլ շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ուժերին՝ բաց ու թափանցիկ ընտրության և իր օգտին քվեարկելու համար՝ խոստանալով, որ ամեն ինչ կանի՝ իր առջև դրված բոլոր խնդիրները լուծելու համար: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր