211652_close_icon
views-count962 դիտում article-date 21:35 05-05-2015

Ամերիկացի րաբբին՝ Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը դրժած ԱՄՆ նախագահի և դեսպանի մասին. The Jerusalem Post

The Jerusalem Post-ը հրապարակել է րաբբի Շմուլի Բոթիչի հոդվածը, որում նա վերհիշում է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերի դիրքորոշումները և ցանկությունը՝ աջակցելու ներկայիս ցեղասպանությունների կանխարգելմանն ու ճանաչմանը: Բոթիչի համար ամենամեծ հիասթափությունն այն է, որ Փաուերը հրաժարվում է վիճարկել Օբամայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու չիրականացրած խոստումները: Հոդվածը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև. «Ես մի ազգի ներկայացուցիչ եմ, որը վերջերս ցեղասպանության փորձառություն է ունեցել, հետևաբար Սամանթա Փաուերի 2002 թվականին գրված «Խնդիրը՝ դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարում» գիրքն ինձ շատ է հուզել: Նա զարյրույթ թր արտահայտում հատկապես նրանց հանդեպ, ովքեր աչք են փակում անմեղ մարդկանց սպանդի վրա: Այդ պատճառով, երբ քննադատները 2011-ին մեղադրում էին նրան հակաիսրայելական կողմնակալության մեջ, ինչը կարող էր խոչընդոտել նրա՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան դառնալուն, ես նրա կողքին էի: Մենք կառավարության այնպիսի ներկայացուցիչների կարիքն ունենք, որոնք դուրս կգան ինստիտուցիոնալ անտարբերության դեմ: Ես նույնիսկ հանդիպումներ էի կազմակերպել նրա և Ամերիկայի հրեա առաջնորդների հետ, որից հետո մենք հանդիպում ունեցանք Նոբելյան մրցանակի Խաղաղության դափնեկիր Էլի Ուիզելի հետ: 2013 թվականին, երբ պետք է հաստատվեր նրա պաշտոնը ՄԱԿ-ում, նա խնդրել էր ինձ աջակցելու իրեն, և ես չվարանեցի: Ես կշտամբում էի նրա հրեա քննադատներին ցեղասպանության դեմ աշխարհի ամենաազդեցիկ ձայներից մեկին չաջակցելու համար: Foreign Policy-ն նույնիսկ գրում էր, որ ես նրան «կոշերային» (լեգիտիմ) էի դարձրել Ամերիկայի հրեաների համար: Հետևաբար մոլորեցնող և նույնիսկ հուսահատեցնող է, որ Փաուերը լռում է ներկայումս տեղի ունեցող ցեղասպանությունների մասին: Ամեն ինչ սկսվել էր, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քիմիական զենք էր գործածել իր իսկ ժողովրդի հանդեպ՝ սպանելով հարյուրավոր արաբ երեխաների: Մինչ այդ նախագահ Օբաման սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Ասադի դեմ, եթե նա գազ բաց թողի իր ժողովրդի վրա, սակայն երբ լուրերը հայտնվեցին, Օբաման գրեթե ոչինչ չարեց: Հրեաները քաջատեղյակ են թունավոր գազի պատճառած սարսափելի տանջանքներից, և զարմանալի էր, որ Փաուերը ձեռնպահ էր մնացել Օբամայի անգործությունից: «Փաուերն արդարանում էր, թե անցյալ տարվա ապրիլին Սիրիայի հյուսիսային գյուղերից մեկում քլորի կիրառումն ապստամբ բնակչության հանդեպ հիմնավորված չէր: 5 ամիս անց Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, սակայն, հաստատել էր, որ քլորի կիրառումը «համակարգված և պարբերաբար» էր: Փաուերի արհամարհական արձագանքն այն էր, որ արևմտյան պետությունները Սիրիային պատժելու համար «պատճաշ դիվանագիտական պայմաններ էին փնտրում: Անշուշտ, ոչինչ այդպես չի սարսափեցնում է դաժան արաբ բռնակալներին, որքան դիվանագիտական մոտեցումները»,- գրում էր The Wall Street Journal-ը: Նույնը անգործությունը շարունակվում էր նաև Իրանի վարչակազմի հետ բանակցությունների ընթացքում: Նոյեմբերին այաթոլահ Ալի Խամեինին գրել էր. «Ոչ մի հանցագործություն չխնայող Իսրայելի այս բարբարոսական ու կենդանական վարչակազմը չունի այլ բուժում, քան ոչնչացումն է»: Դա ցեղասպանության մտադրության պարզ հայարարություն էր, սակայն Փաուերը կրկին լուռ էր: Վերջին սպառնալիքը Իրանի Հեղափոխական պահակազորի հրամանատարից էր, որի «Իսրայելի ոչնչացումը քննարկվող չէ» արտահայտությունը նույնպես անտարբերության մատնվեց: Սակայն ամենամեծ հիասթափությունն այն է, թե ինչպես էր Փաուերը հրաժարվել վիճարկել Օբամայի՝ ուղիղ 100 տարի առաջ մեկնարկած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դրժած խոստումը: 2008 թվականի իր նախընտրական քարոզարշավի ժամանակ փորձելով գրավել հայ ընտրազանգվածին՝ այդ ժամանակ դեռ սենատոր Օբաման հայտարարել էր. «Հայոց ցեղասպանությունը ենթադրություն չէ, ոչ էլ անձնական կարծիք կամ տեսակետ, այն վավերագրված փաստ է, որը հավատարմագրված է բազմաթիվ պատմական ապացույցներով: Փաստերն անհերքելի են… որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Օբամային՝ ամերիկահայերի ձայները ստանալու համար օգնության էր հասել Փաուերը՝ տեսագրելով 5 րոպե տևողության հոլովակ, որում ասում էր, թե Օբաման երբեք չի դրժի իր խոստումը և 1.5 մլն անմեղ հայերի կոտորածները ցեղասպանություն կանվանի: 6 տարի առաջ նախագահը հակասել էր ինքն իրեն, որպեսզի չզայրացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը հրաժարվում է ընդունել ցեղասպանության Թուրքիայի հանցավորությունը: Այս դիտավորյալ բարոյական կուրությունը հակադարձվում է Ֆրանցիսկոս Պապի խիզախ հատարարությանը, որն աշխարհին կոչ էր անում ճանաչել «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»: Ի պատասխան դրան՝ ինչպես հարիր է կռվարարի՝ Էրդողանը Պապի հասցեին քննադատության տարափ ուղղեց՝ զգուշացնելով նրան «այլևս նման սխալներ չկրկնել», ապա հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: «Հայկական հարցը» (Թուրքիայում Ցեղասպանության պաշտոնական անվանումն է) միակ ոլորտը չէ, որում Էրդողանը նվաստացնում է ցեղասպանությունը: Նա ագրեսիվ կերպով վիճարկում է, որ Դարֆուրի վայրագությունները ցեղասպանություն էին, և հայտարարում է, որ Իսրայելը մեղավոր է 2014 թվականին Համասի օդային արշավում ցեղասպանության փորձի համար: 2013 թվականին նա Սիոնիզմը անվանել էր «հանցագործություն մարդկության դեմ»: Իսկ 2014-ի հուլիսին Էրդողանը հայտարարել էր, որ «Իսրայելը գերազանցել է նույնիսկ Հիտլերի բարբարոսությանը»: Ես գիտակցում եմ, որ Փաուերը որպես դեսպան կարգադրություններ ուներ չարձագանքելու: Ես նաև գտակցում եմ, որ իրար հաջորդող վարչակազմերը կարծում են, որ Հայոց ցեղասպանության մասին խոսելը կարող է արժենալ ազգային անվտանգության անընդունելի ծախսերի: Սակայն հենց Օբաման էր, որ այս լռելյայն դավադրությունը դատապարտում էր հետևյալ խոսքերով. «Ամերիկան ունի այնպիսի առաջնորդի կարիք, որը ճշմարտորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին և համապատասխան կերպով կարձագանքի բոլոր ցեղասպանություններին»: Եթե նախագահ Օբաման լուրջ է վերաբերվում Փաուերին, ապա նա պետք է թույլ տար նրան արտահայտելու իր կարծիքը: Եվ եթե Փաուերը զրկված է այդ անելու թույլտվությունից, նա պետք է լուրջ ծանրութեթև անի՝ արդյո՞ք պետք է մնա դեսպանի իր պաշտոնում: Նա այլևս չի կարող քննադատել իր նախորդներին նրա համար, որ չէին արտահայտվում և նույն քաղաքականությունն էին վարում, ինչ նա՝ արդեն պաշտոնավարման ընթացքում: ՄԱԿ-ի դեսպանը ակնհայտորեն «երկրի ամենաազդեցիկ որոշումներ կայացնողներից է»: Փաուերը փնովում էր իր նախորդին նրա համար, որ վերջիններս ՄԱԿ-ում ընդդիմանում էին 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը կանգնեցնելու միջազգային գործողություններին: Փաուերի անունը հայտվել էր Time ամսագրի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: «Ժամանակին ես հարգում էր Սամանթա Փաուերին որպես քննադատի: Այժմ ես հպարտ եմ նրան պարզապես ընկեր կոչելու համար», – գրել էր նախկին պետքարտուղար Մադելայն Օլբրայթը»:

Նմանատիպ նյութեր