1484 դիտում
12:39 06-03-2019
Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը. Գրիգոր Հովհաննիսյանի հարցազրույցը The Jerusalem Post-ին
Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը Ադրեջանին զենք չվաճառի, սակայն դա չի դնում որպես նախապայման Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: Այս մասին [url=https://www.jpost.com/Middle-East/Unhappy-with-Azeri-arms-sales-Armenia-still-keen-on-Israel-ties-582548]The Jerusalem Post[/url]-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
Նա նշելլ է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն հաջորդ մակարդակ, ինչպես նաև, որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում:
Գ. Հովհաննիսյանը նշել է նաև, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը վարվի այնպես, ինչպես ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ, այն է՝ զենք չվաճառի կողմերից և ոչ մեկին:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը ռազմական լուծում չունի, սակայն Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը հանգեցնում է սպառազինության մրցավազքի:
Նմանատիպ նյութեր
3801 դիտում
09:45 12-07-2020
Իսրայելում 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել. The Jerusalem Post
7134 դիտում
09:41 29-05-2018
Կնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանվել է օրակարգից. The Jerusalem Post
1163 դիտում
21:35 05-05-2015
Ամերիկացի րաբբին՝ Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը դրժած ԱՄՆ նախագահի և դեսպանի մասին. The Jerusalem Post
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
868 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան