665 դիտում
16:11 05-05-2015
Մարզական խաղեր՝ ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում
Մայիսի 5-ին Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցում շախմատի մրցաշարով մեկնարկել է «Միջբուհական մարզական խաղեր 2015» ծրագիրը։ Միջբուհական մարզական խաղերն անցկացվում են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Խաղերին մասնակցում են 14 բուհի ուսանողներ։
«Միջբուհական մարզական խաղեր 2015»-ը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Մարզական խաղերն անցկացվում են ՀՀ ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում և նպատակ ունեն զարգացնել մի շարք սպորտային ձևեր, ամրապնդել ուսանողների ֆիզիկական կարողություններն և առողջությունը, ինչպես նաև նպաստել ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերում մարզական ակումբների ստեղծմանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծել է, որ ոչ պետական բուհերը հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են։ Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ոչ պետական բուհերի ուսանողների համար, որտեղ առանձնահատուկ տեղ ունեն մարզական միջոցառումները։ Դրանց միջոցով և՜ առողջ ապրելակերպ են քարոզում, և՜ կարևորում սպորտի նկատմամբ վերաբերմունքը։ Կարեն Ավագյանը նաև նկատում է, որ Հայաստանում ուսանողական սպորտը զարգացում է ապրում, և ոչ պետական բուհերում սովորողներն անմասն չպետք է մնան այդ գործընթացներից։
Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի ղեկավար Արմինե Բարսեղյանը տեղեկացրել է, որ արդեն 2-րդ տարին է, որ Երիտասարդական հիմնադրամի հետ կազմակերպվում են միջբուհական սպորտային խաղեր։ Նա նշում է նաև, որ ոչ պետական բուհերն ունեն մարզադահլիճների խնդիր, և ինչ-որ առումով ուսանողները կտրված են մարզական խաղերից։ Սակայն վերլուծելով նախորդ տարվա համանման ծրագրի արդյունքները՝ Արմինե Բարսեղյանը նշել է, որ շատ ոչ պետական բուհերում ձևավորվել են որոշ մարզաձևերի թիմեր։
Նշենք, որ այսօր շախմատի մրցումներում առաջին հորիզոնականը գրավել է Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Ռոբերտ Աղասարյանը, 2-րդ հորիզոնականում է Մեհրաբյանի անվ. բժշկական համալսարանը ներկայացնող Րաֆֆի Ղազարյանը, 3-րդ մրցանակային տեղում է Երևանի Մովսես Խորենացու անվ. Համալսարանի ուսանող Աղվան Մկոյանը։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
1626 դիտում
20:45 30-01-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է NDI-ի եւ IRI-ի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին
1610 դիտում
16:20 22-09-2019
Կալիֆոռնիայի հայ համայնքը պատրաստակամ է փորձուսուցման նպատակով հյուրընկալել հայաստանյան բուհերի ուսանողների
Այս բաժնից
448 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
730 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
502 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը