«Բարսելոնայի» երկրպագուները վառ ներկայացում են պատրաստել
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակներում ներկայացրել է խճանկարը, որը խաղից առաջ «Կամպ Նոու» մարզադաշտում ստեղծելու են կատալոնյան ակումբի երկրպագուները:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա» - «Բավարիա» մրցավեճի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ Բարսելոնայում: