Մխիթարյանի խաղը բարձր է գնահատվել
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի կողմից բավական բարձր գնահատականի է արժանացել Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Հոֆենհայմի» դեմ խաղի (1:1) համար:
Մխիթարյանի խաղը գնահատվել է 7,2 միավոր: «Բորուսիայի» կազմում նույնքան է գնահատվել նաեւ Իլկայ Գյունդողանի խաղը: Իսկ ամենաբարձր գնահատականի դորտմունդցիների կազմում ստացել է Մատս Հումելսը՝ 8,45։ Նշենք, որ «Բորուսիայի» միակ գոլի հեղինակը հենց Հումելսն էր՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո:
Ըստ կայքի վիճակագրության, Մխիթարյանը երկուական անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, երկու անգամ գնդակ խլել, դարպասի ուղղությամբ կատարել մեկ հարված, մեկ անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում, ոչ մի խախտում չի կատարել, նրա դեմ էլ կանոնները չեն խախտել։ Մխիթարյանի փոխանցումների ճշտությունը կազմել է 73,5 տոկոս: