Բունդեսլիգայի 31-րդ տուրի լավագույն գոլերը
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը:
Նշենք, որ այս տուրում Մյունխենի «Բավարիան» 0:2 հաշվով պարտվել էր Լեւերկուզենի «Բայերին», սակայն այդ պարտությունը մարզական առումով որեւէ նշանակություն չուներ մյունխենցիների համար, որոնք չեմպիոնությունը ապահովել էին դեռեւս նախորդ տուրում:
Ինչ վերաբերում է Դորտմունդի «Բորուսիային», ապա Հենրիխ Մխիթարյանի թիմը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Հոֆենհայմի» հետ եւ վաստակելով 40 միավոր, այժմ 9-րդ հորիզոնականում է: Սակայն դորտմունդցիները դեռեւս պահպանում են Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունները՝ ընդամենը 2 միավոր զիջելով 7-րդ տեղում ընթացող «Վերդերից»: