Գողացել են «100 տարվա մենություն» գրքի առաջին հրատարակությունը
Կոլումբիացի երջանկահիշատակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» գրքի առաջին հրատարակությունը գողացել են Բոգոտայում: Գրքի առաջին էջին հանրահայտ գրողի ստորագրությունն էր:
Դեպքը տեղի է ունեցել գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքի ժամանակ: Այն նվիրված է Մարկեսին, որը կյանքից հեռացավ նախորդ տարի` 87 տարեկանում:
Գողացված գիրքը գնահատվում է 60 հազար դոլար, իսկ դրա սեփականատիրոջ խոսքով` այն անգին է: