ԱՄՆ-ում մահացած ուղեղով կինն առողջ երեխա է ունեցել
ԱՄՆ Նեբրասկա նահանգում մահացած ուղեղով հղի կնոջը երկու ամիս պահել են կենսաապահովության սարքին միացված վիճակում, որպեսզի նա կարողանար ծննդաբերել:
22-ամյա Կառլա Պերեսը երկրորդ երեխային էր սպասում, երբ փետրվարին նրա մոտ արյունահոսություն եղավ: Թեեւ նրա ուղեղը մահացավ, բայց բժիշկները կենսաապահովության սարքը չէին անջատում 54 օր:
Եւ ահա բժիշկները կեսարյան հատում են կատարել. երեխան տղա է: Կառլայի մահը ծանր կորուստ է, բայց նա հրաշալի երեխա թողեց իր մահից հետո»,-ասել է բուժհաստատության տնօրենը:
Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են կայուն եւ ասում, որ փոքրիկն առողջական լուրջ խնդիրներ չունի: