211652_close_icon
views-count19418 դիտում article-date 10:29 03-05-2015

Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան–Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Աղաբաբյանի վարած Opel մակնիշի 29 ՏՍ 664 համարանիշի և Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 38-ամյա Լիլիա Ստեփանյանի վարած BMW մակնիշի 34 CՏ 411 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից Լ. Ստեփանյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները դադարեցրել են մեքենաների գազի արտահոսքը, հոսանքազրկել են մենքենաները, որից հետո օգնել են քարշակով տեղափոխել ավտոմեքենաները, իսկ հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանք: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությոն Արտաշատի քննչական բաժին, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաչե Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ վիրավոր կնոջը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Օպերատիվորեն է գործել նաև Արտաշատի շտապօգնության հերթապահ խումբը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW -ի վարորդ Լ. Ստեփանյանը աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր