211652_close_icon
views-count760 դիտում article-date 16:59 02-05-2015

Ընտրություններն Արցախի բնակչության համար են, ոչ թե միջազգային հանրության. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Արցախ ժամանած մի խումբ միջազգային դիտորդների: Վարչապետն իր խոսքում կարևորել է լայն աշխարհագրություն ընդգրկող դիտորդական առաքելությունների դերն՝ Արցախի ժողովրդավարության հաջողությունները աշխարհին ներկայացնելու և փորձի փոխանակման գործում: Կառավարության ղեկավարը հավելել է, որ, թեև իշխանությունները չեն անտեսում միջազգային դիրքորոշումները, այնուամենայնիվ, ժողովրդավարական ընտրություններն անցկացվում են Արցախի բնակչության, ոչ թե միջազգային հանրության համար: Ա. Հարությունյանը հակիրճ կերպով անդրադարձել է ընտրություններին նախապատրաստվելու հետ կապված աշխատանքներին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքը գնահատելով օրենքի պահանջներին համապատասխանող: Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկա ընտրությունները մեկ քայլ առաջ են լինելու ժողովրդավարության կայացման ճանապարհին: Դիտորդները հետաքրքրվել են ընտրությունների կազմակերպչական աշխատանքներից, Արցախի ընտրական համակարգի առանձնահատկություններից, ինչպես նաև ընտրողների մասնակցայնության մակարդակից:

Նմանատիպ նյութեր