«Գազպրոմ»-ի դեմ դատական նոր հայց է ներկայացվել
«Ուկրաինայի նավթոգազ» ընկերությունը հայտնել է ուսական «Գազպրոմ» ընկերության դեմ Ստոկհոլմի արբիտրաժային դատարան ներկայացված հայցի մասին:
Ուկրաինական կողմը փորձում է վիճարկել Ռուսաստանի հետ տրանզիտայի գազի վերաբերյալ պայմանագիրը, որը Կիևը համարում է անարդար:
Բացի այդ, «Նավթոգազ»-ը գտնում է, որ ռուսական կողմը խախտել է գազի մատակարարման պարտավորությունները: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հաշվարկներով՝ Ստոկհոլմի դատարանում խոսք է գնալու 16 մլրդ դոլարի մասին, որից 10 միլիարդը պետք է որպես վնասի փոխհատուցում վճարվի ռուսական կողմից: