ԻՊ զինյալները Իրաքի հյուսիսում 50-ից ավելի խաղաղ բնակիչների են սպանել
Միջադեպը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսային Թալլ-Աֆար քաղաքում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները երեկ սպանել են 50-ից ավելի խաղաղ բնակիչների, հաղորդում է Ria Novosti-ն:
Քրդստանի Ազգային միության առաջնորդներից մեկի՝ Հուքար Յաֆի փոխանցմամբ՝ բոլորին ահաբեկիչները սպանել են՝ կրակելով գլխին: