29082 դիտում
23:34 01-05-2015
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 06-ը մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է ապառաժ քարերին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, 20-ամյա Արայիկ Հակոբյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 CN 877 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել մի քաղաքացու հողամասում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հակոբյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ՝ 21-ամյա Տիգրան Գրիգորյանն ու 21-ամյա Հակոբ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից երկուսին տեղափոխել են Երևան:
Վարորդին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները և, ըստ գյուղացիների պատմածի՝ օպերատիվ է գործել Աշտարակի շտապօգնության բրիգադը:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, ովքեր Աշտարակի ոստիկանության բաժնի պետ Մելոյանի հետ մեկնել են հիվանդանոց՝ պարզելու վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հարութ Կարապետյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել և տեղում քննչական աշխատանքները ղեկավարել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով գյուղացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս բերվեց վթարի վայրից և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի վրայից պոկվել էին առջևի և հետևի ապակիները, մարտկոցը և գազաբալոնը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26745 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ