211652_close_icon
views-count6394 դիտում article-date 22:01 01-05-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Opel-ը և մարդատար ГАЗель-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Պարույր Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 34 ZA 914 համարանիշի, 65-ամյա Համլետ Խուդոյանի վարած մարդատար ГАЗель մակնիշի 1595 S համարանիշի և 56-ամյա Ջիվան Սարգսյանի վարած Opel մակնիշի 34 FD 653 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Էդիկ Պողոսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Газель-ը սպասարկում է քաղաքային տրանսպորտի թիվ 15 երթուղին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ГАЗель-ին ու Opel-ին: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր