7944 դիտում
20:24 01-05-2015
Էջմիածին քաղաքում՝ Մայր Աթոռ եկեղեցու մոտ, վրաերթի է ենթարկվել ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցը. վարորդը դիմել է փախուստի
Այսօր՝ մայիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16: 00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանադանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ զույգ ծնկան հոդերի սալջարդ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա Հովհաննես Խաչատրյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է որ Հ. Խաչատրյանը հիվանդանոց է տեղափոխվել ժամը 15:00-ի սահմաններում, էջմիածին քաղաքի Արարատյան փողոցից, երբ քաղաքացիներին փորձել է անցկացնել Մայր Աթոռ եկեղեցու ավտոկանգառ: Վրաերթն էլ տեղի է ունեցել հետիոտնի համար նախատեսված վայրում:
Ոստիկանության պարեկապահակային ծառայության դասակի ծառայողները ձեռնարկելով օպերատիվ տվյալները՝ էջմիածնի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 31-ամյա Լյովա Թովմասյանին, ով կասկածվում է իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՍP 522 համարանիշի ավտոմեքենայով Հ. Խաչտարյանին վրաերթ կատարելու մեջ, որից հետո նրան թողնելով անօգնական՝ վարորդը դիմել էր փախուստի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանը աշխատում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակում, կոչումով ոստիկանության կրտսեր սերժանտ է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26739 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ