211652_close_icon
views-count581 դիտում article-date 13:34 01-05-2015

ԱՄՆ-ում դեմոկրատներից ոչ ոք չի քվեարկել բյուջեի օգտին

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, որի մեծամասնությունը հանրապետականներ են, ընդունել է բյուջեի նախագիծ, որը, մասնավորապես, նախատեսում է 2016 թ. համար ռազմական ծախսերի ավելացում մոտ 40 մլրդ դոլարով: Նախագիծն ընդունվել է 226-ը 197-ի դեմ հարաբերակցությամբ: Դեմոկրատներից ոչ ոք չի քվեարկել բյուջեի օգտին, այն դեպքում, երբ դեմ հանդես է եկել նրանցից 14-ը: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, հանրապետականները մտադիր են առաջիկա տաս տարիների ընթացքում կրճատել ծախսերը մոտ 5,3 տրլն դոլլարով, հիմնականում՝ սոցիալական ծրագրերի հաշվին:

Նմանատիպ նյութեր