Փոմպեոն կոչ է արել ուժեղացնել Իրանի վրա ճնշումը միջուկային ոլորտում «էսկալացիայի» պատճառով
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ վերջերս միջուկային ոլորտում Իրանի կողմից ստեղծված «էսկալացիան» անհանգստություն է առաջացնում, որը պետք է բոլոր երկրներին ոտքի հանի՝ ուժեղացնելու ճնշումն այդ երկրի վրա:
Ինչպես տեղեկացնում ՝է Ria Novosti-ն, այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
«Եկել է ժամանակը, որպեսզի բոլոր երկրները մերժեն միջուկային բնագավառում այդ ռեժիմի շորթողականությունը և լուրջ միջոցներ ձեռնարկեն ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ: Իրանի բազմաթիվ և չդադարող միջուկային սադրանքները պահանջում են նման գործողությունների ընդունումը»,-գերատեսչությունը մեջբերում է Փոմպեոյի խոսքը:
Նենք, որ նոյեմբերի 7-ից Իրանը սկսել է ուրանի հարստացումը Ֆորդո օբյեկտում, որտեղ տեղակայված են 1044 ցենտրիֆուգներ, և մտադիր է նոյեմբերի 9-ին հարստացնել ուրանը մինչև 4,5 տոկոս։