211652_close_icon
views-count3676 դիտում article-date 13:10 01-05-2015

Պոռնկության մեջ մեղադրվող 26-ամյա Լիլիթը իր ստերով բարձրաստիճան ոստիկանին ծանր հանցագործության մեջ է մեղադրել

26-ամյա Լիլիթ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ստորագրությամբ նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր հաղորդմամբ տրամադրված տեղեկությունն ակնհայտ կեղծ է` չի համապատասխանում իրականությանը, գրավոր սուտ հաղորդում է տվել: Ըստ հաղորդման՝ պոռնկությամբ զբաղվելու համար իրեն բերել են ոստիկանության Շենգավիթի բաժին, կազմել են արձանագրություններ և արդեն, երբ մտել է բաժնի հերթապահ մաս, բերման գրքում ստորագրելու համար, հերթապահ մասում Շենգավիթի բաժնի հետախուզության պետն անհիմն վիճել է իր հետ, հայհոյել և մոտենալով ապտակել է իր ձախ այտին, քաշքշել թևերից ու վայր գցել հերթապահ մասի դռան մոտ` պատճառելով ֆիզիկական ցավ` ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալին մեղադրելով բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու` ծանր հանցագործություն կատարելու մեջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին S[b][color=#CC0000]HAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր