Իրանի հետ համաձայնագիրը ստորագրելը բավական չէ պատժամիջոցները վերացնելու համար. Պետդետ
Միացյալ Նահանգները պատրաստ է մեղմել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, սակայն միայն նրանից հետո, երբ Իրանը կանցնի համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտականությունների կատարմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոշ Էրնսթը:
«Նախագահ Օբաման մեկ անգամ չէ, որ ասել է, որ ամերիկյան պատժամիջոցները կմեղմվեն, եթե Իրանը թույլ տա համաձայնագրի շրջանակներում ստուգել իր միջուկային ծրագիրը»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոսքը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցների մասին է. ՄԱԿ ԱԽ-ը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի իր կողմից սահմանված պատժամիջոցները մեղմելու շուրջ: