Փրկարարը ոտքի հարվածով կանխում է կնոջ ինքնասպանությունը. տեսանյութ
Օրեր առաջ Բրազիլիայի Բելո Հորիզոնտե քաղաքում հրշեջ-փրկարարը կանխել էր տեղի բնակչուհի՝ Մարիա Ռոզա դե Սիլվա անունով կնոջ ինքնասպանության փորձը:
Փրկարարներից մեկը կողքի պատուհանից շեղել էր կնոջ ուշադրությունը, մինչ մյուսը վերևից իջնելով՝ ոտքի հարվածով ներս էր հրել կնոջը և այդպիսով փրկել վերջինիս կյանքը:
Այդ ամենից հետո շենքի մոտ հավաքված ականատեսները բարձ ծափահարություններ էին հնչեցրել փրկարարին:
Առաջին տեսանյութի հեղինակը նկատել էր, որ տեսագրության 23-րդ վայրկյանին կնոջ պատուհանից ինչ-որ ստվեր է վայր ընկնում: Թե ի՞նչ կարող էր դա լինել՝ հանելուկ էր մնացել տեսանյութի հեղինակի համար:
Ներկայացնում ենք տեսանյութերը: