Դամալա գյուղի եկեղեցում պատարագ կմատուցվի
Դամալա գյուղի ղեկավարությունը, կազմկոմիտեն և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպում են Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի օրվա տոնակատարությունները:
Մայիսի 1-ին, ժամը 11։00-ին գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի, որի ավարտին եկեղեցու բակում տեղի կունենա մատաղի արարողություն: Այնուհետեւ ելույթ ունեցողները կներկայացնեն Դամալա գյուղի մշակույթի տան վերակառուցման խնդիրը: Այդ նպատակով զուգահեռաբար անցկացվելու է նաև դրամահավաք։