Վաղը Ջերմուկի սուրբ Գայանե եկեղեցում կմատուցվի ուխտի սուրբ Պատարագ
Նոյեմբերի 15-ին, Ջերմուկի սուրբ Գայանե եկեղեցու օծման 7-րդ տարելիցի կապակցությամբ, կմատուցվի ուխտի սուրբ Պատարագ, տեղեկացնում է Ջերմուկի սուրբ Գայանե եկեղեցու երիտասարդաց միությունը:
Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա միջոցառում՝ երիտասարդաց միության մասնակցությամբ: Տոնախմբության ավարտին ներկաներին մատաղ կհյուրասիրվի: