1817 դիտում
17:18 30-04-2015
Կառավարությունն իր աջակցությունը կցուցաբերի, որպեսզի զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդիրն ամբողջությամբ լուծվի
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում և համացանցում մեծ արձագանք գտած 4 տարի առաջ սահմանագծին հակառակորդի գնդակից ողնուղեղը և ողնաշարը վնասած զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդրին:
ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերով զինծառայողն արտերկրում բուժման կուրս անցել է, բայց այն բավարար չի եղել ապաքինման համար: Այժմ քաղաքացիները դրամահավաք են սկսել Գևորգ Եղիազարյանի բուժման նպատակով:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած քաղաքացիներին, վարչապետը տեղեկացրել է, որ ինքն ու կառավարության անդամներն իրենց աջակցությունը կցուցաբերեն, որպեսզի Գևորգ Եղիազարյանի բուժման խնդիրն ամբողջությամբ լուծվի:
Նմանատիպ նյութեր
1905 դիտում
15:21 29-11-2018
Կառավարությունն աջակցություն կցուցաբերի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին
74121 դիտում
14:18 01-04-2020
Կառավարությունն աջակցություն կցուցաբերի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին
1448 դիտում
11:08 07-08-2014
Մեր ցանկությունն է, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
1351 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
949 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար