Չիլիում կընդունվի նոր սահմանադրություն
Չիլիում կընդունվի նոր սահմանադրություն: Նախորդը ընդունվել և մինչև օրս գործում է 1980թ-ին գեներալ Պինոչետի բռնապետության ժամանակներից:
Երկրի նախագահ Միշել Բաչելետը հայտարարել է, որ սեպտեմբերին կսկսվի սահմանադրության մշակման գործընթացը, որին կարող են մասնակցել նաև քաղաքացիներ երկխոսության, բանավեճերի, խորհրդակցությունների ճանապարհով: Այն պետք է կառուցված լինի ժողովրդավարության և ժողովրդական ներկայացուցչության հիմքի վրա: