211652_close_icon

«Ակադեմիական քաղաքի» զարգացման նոր հայեցակարգ կընդունվի, 2 տարի առաջ ընդունվածն ուժը կորցրած կճանաչվի

views-count610 դիտում article-date 16:04 16-12-2025
Կառավարությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի զարգացման նոր հայեցակարգ կընդունի, 2 տարի առաջ ընդունված հայեցակարգն ուժը կորցրած կճանաչվի։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այս մասին գրում է Factor-ը:

Նշվում է, որ այս նախագիծը նախորդի լրամշակված և համալրված տարբերակն է։ Նորում առանձին գլխով նկարագրվում է նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն տաղանդների բացահայտմանը և զարգացմանը միտված աշխատանքները, որը կապահովի «Ակադեմիական քաղաք» ծրագրի հանրային ավելի արդյունավետ տեսանելիությունը և բովանդակային ընկալումը: Համալրվել է Հիմնադրամի և ծրագրի կառավարման հատվածը, ինչպես նաև լրացվել է ռիսկերի ռեգիստրը և դրանց կառավարման սցենարները:

«Ակադեմիական քաղաքի» ծրագրի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում կլաստերների շարքում ավելացվել են նաև դասական և բժշկական կլաստերները` ծրագրի վերաբերյալ մասնակի պատկերացումից խուսափելու համար, ինչպես նաև համալրվել է թարմացված ժամանակացույցով: «Նախագծի ընդունմամբ կորոշակիացվեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին ներկայացվող պահանջները, իրականացման համար նախատեսվող տեղամասերը, ֆինանսավորման համար բյուջետային հատկացման ձևերը, հստակ կսահմանվեն Հիմնադրամի խնդիրները, ինչպես նաև հնարավոր կլինի հետևել կատարվելիք աշխատանքի ընթացքին՝ ելնելով նախագծով սահմանված ժամանակացույցից»,-նշվում է հիմնավորման մեջ։

Նմանատիպ նյութեր