Ռուսական շոու-բիզնեսի ամենավառ խմբերից մեկը՝ «Վիա գրա»-ն ներկայացրել է նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Это было прекрасно» երգի հիման վրա: Հեղինակը պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն է:
Նոր տեսահոլովակում Էրիկա Գերցեգը, Միշա Ռոմանովան եւ Անաստասիա Կոժեվնիկովան հանդես են գալիս ավանդական՝ գրավիչ կերպարներով:
Տեսահոլովակի ամենաքննարկվող դրվագում երգչուհիները ծնկի են իջնում տղամարդու առաջ: Այդ տեսարանը երկրպագուները միանշանակ չեն ընդունել: