Վրաերթ Երևանում. դիվանագետը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 63-ամյա Համլետ Գրիգորյանը Բաշինջաղյան փողոցի թիվ 157/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա Ռոզա Ստեփանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ռ. Ստեփանյանը որպես դիվանագետ աշխատում է Հայաստանի արտգործնախարարությունում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: