211652_close_icon
views-count11908 դիտում article-date 18:24 29-04-2015

Ավտովթար Կոտայքի մարզում. կանանց գաղութի մոտ 52-ամյա վարորդը «09»-ով բախվել է էլեկտրասյանը. ամուսիններն ու նրանց դուստրը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 52-ամյա Թաթուլ Թադևոսյանը իր վարած Վազ 2109 մակնիշի 07 ՍՕ 996 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի կանանց և անչափահասների գաղութի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ Սոնա Ղորխմազյանն ու Շուշանիկ Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն են գործել Աբովյանի բժշկական կենտրոնի աշխատակիցները: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Նարեկ Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում տապալվել է էլեկտրասյունը, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել «Ռուստելեկոմ» ընկերության ներկայացուցիչները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր