ՄԱԿ-ը Նեպալին 15 միլիոն դոլար կհատկացնի
ՄԱԿ-ը Նեպալում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով 15 միլիոն դրամ կտրամադրի: Գումարը կհատկացվի այն կազմակերպություններին, որոնք Նեպալում տուժածներին ապահովում են առաջին անհրաժեշտության իրերով, ջրով եւ սննդամթերքով:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով մահացել է մոտ հինգ հազար մարդ, մոտ տասը հազարն էլ վնասվածքներ է ստացել: ՄԱԿ-ի տվյալներով` երկրաշարժից տուժել է մոտ ութ միլիոն մարդ: