Մենք ձեր փողոցներում ենք. սպասեք X ժամին. Իսլամական պետության գրոհայինները սպառնացել են Հռոմին
Իսլամիստ ծայրահեղականների կողմից սոցցանցերում տեղադրված սպառնալից լուսանկարներից հետո Իտալիայի հատուկ ծառայությունները անցել են բարձր պատրաստականության ռեժիմի: Ինչպես փոխանցում է «vesti.ru»-ն, «Իսլամական պետության» գրոհայինները սոցցանցերում հետևյալ բովանդակությամբ սպառնալիքներ են հրապարակել. «Մենք ձեր փողոցներում ենք: Սպասեք X ժամին»։
Այնուհանդերձ, իտալական հետախուզությունն այն կարծիքին է, որ սրանք նախապատրաստվող ահաբեկչության մասին նախազգուշացում չեն, այլ երկրի խոցելիությունը ցույց տալու միջոց:
Ըստ հետախուզության մոտ առկա տվյալների` լուսանկարներն արվել են Հռոմի կենտրոնում, մասնավորապես՝ Կոլիզեյի, ինչպես նաև EXPO-կենտրոնի ֆոնին, որտեղ շուտով կբացվի համաշխարհային ցուցահանդեսը: