Օգնության են հասել փրկարարները
Ապրիլի 28-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի 1-ին միկրոշրջանի թիվ 4/2 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից: