1092 դիտում
10:57 28-04-2015
Ապրիլի 24-ը՝ որպես նոր զարգացումների սկիզբ. սկզբունքորեն փոխվել է միջազգային հանրության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ. ՀԱ
«Ակնհայտ է, որ ցեղասպանության 100-րդ տարելիցը լուծել է միջազգային ճանաչման հետ կապված խնդիրներից ամենակարևոր՝ անտարբերության սառույցը կոտրելու առաջադրանքը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Եվ դա ոչ թե այն պատճառով, որ նախորդ շաբաթների ընթացքում ևս մի քանի երկիր ու միջազգային կազմակերպություն ճանաչել են կատարված ողբերգությունը։ Խնդիրն այն է, որ սկզբունքորեն փոխվել է միջազգային հանրության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ։
Այլևս ոչ մի երկիր, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, չի փորձում ժխտել 100 տարի առաջ կատարված պատմական իրողությունը։ Եվ դա առաջին հերթին վերաբերում է եվրոպական ու միջազգային քաղաքականության մեջ «եղանակ ստեղծող» տերություններին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Գերմանիային։
Անկախ նրանից, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ կոնկրետ բնորոշումներ է ընտրում Հայոց ցեղասպանությունը գնահատելու համար, միևնույն է, առանց վերապահության ընդունում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի բնաջնջման պատմական փաստը։
Այս իրողությունը վերջին օրերին բացահայտ զավեշտի առաջ է կանգնեցրել Թուրքիային ու նրա նախագահին, որն արդեն հասցրել է սպառնալիքներ տեղալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հասցեին։
Նման անզոր հոխորտանքը դիվանագիտական պայքարում ու քարոզչական ասպարեզում Հայաստանի ու հայության ձեռք բերած հաղթանակի վկայությունն է, որը պետք է ամրապնդել ու զարգացնել՝ հիմք ընդունելով առաջիկայում ուրվագծվող հետևյալ հեռանկարները» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
4297 դիտում
15:53 26-04-2017
Կրեմլը պատասխանել է Էրդողանին. «Ասադի հանդեպ մեր վերաբերմունքը չի փոխվել»
2442 դիտում
09:13 21-08-2020
Հայաստանի իշխանությունների հանդեպ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի վերաբերմունքը փոխվել է․ «Փաստ»
Այս բաժնից
3145 դիտում
15:42 27-01-2025
Կյանքից հեռացել է Արմեն Դուլյանը
1399 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»