211652_close_icon
views-count798 դիտում article-date 19:00 18-05-2020

2018թ.-ի հեղափոխությունը զգալիորեն բարձրացրել է ոստիկանության և իրավապահ մարմինների հանդեպ հանրության դրական վերաբերմունքը. ՀՔԱՎ զեկույց

[b]ՀՔԱՎ գրասենյակն ամփոփել է ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը՝ Թավշյա հեղափոխությունից առաջ և հետո.[/b] Զեկույցը պատրաստվել է ՀՔԱՎ գրասենյակի կողմից իրականացվող «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում` Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական օժանդակությամբ և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ: Հետազոտության նպատակն է ներկայացնել 2019թ. մայիսին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ՀՔԱՎ գրասենյակի իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներն ու պարզելու ՀՀ իրավապահ մարմինների՝ ոստիկանության, դատարանների, դատախազության կամայականության, ինչպես նաև ոստիկանության վստահության համաթիվը, ՀՀ բնակչության կողմից իրավապահ մարմինների նկատմամբ վստահության, նրանց կողմից քաղաքացիների հանդեպ ապօրինությունների և կամայականությունների դրսևորման, ոստիկանության հետ ՀՀ բնակչության համագործակցության պատրաստակամության, մակարդակը, իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմադիրների դեմ իրավապահ մարմինների օգտագործման հաճախականությունը, քաղաքացիների անհանգստության համաթիվն, ինչպես նաև իրավապահ մարմինների կամայականություններից բնակչության պաշտպանվածության մակարդակը՝ հաշվի առնելով բնակչության կրթական, սոցիալ-տնտեսական, սեռային պատկանելությունից ու ստացվող տեղեկությունների հիմնական աղբյուրներից, նաև վերհանել ոստիկանության ու իրավապաշտպան կառույցների աշխատանքի գնահատականները: Հետազոտություններն անցկացվել են 2015-2016թթ. օգոստոս և 2017թ.-ի և 2019թ.-ի մայիս ամիսներին՝ Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում բնակվող 18 տարեկան և ավելի բարձր տարիքի 1200 բնակչի շրջանում: Հարկ է նշել, որ 2019թ.-ին իրականացված ուսումնասիրության արդյունքները նախահեղափոխական՝ 2015, 2016 և 2017թթ.-ի նույնանման ուսումնասիրությունների համեմատ, բացահայտել են բազմաթիվ օրինաչափություններ, փոփոխություններ և միտումներ՝ իրավապահ մարմինների գործունեության հասարարակական ընկալումներում: Այսպես՝ «Իրավապահ մարմինների կամայականության» և «Ոստիկանության վստահության» համաթվերի արժեքներն ուղղակիորեն կապված են երկրում տեղի ունեցած հասարակական-քաղաքական իրադարձությունների, և դրանցում իրավապահ մարմինների ներգրավվածության հետ, ինչն ակնհայտորեն երևում է 2015-2016թթ, 2016-2017թթ. և 2017-2019թթ.-ի ընթացքում՝ այդ 2 տվյալների տարբերություններից: 2016թ.-ին՝ պայմանավորված ՊՊԾ գնդի գրավմամբ, այդ համաթվերի արժեքները նվազել էին, հաջորդած միջադեպերի ընթացքում իրավապահ մարմինների գործելաոճը կրել է փոփոխություն: Այդ ընթացքում իրավապահ մարմինների գործունեությունը հանրությունը բնորոշել է որպես իշխող քաղաքական ուժի կողմից իրենց քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու գործիք և եթե 2016թ.-ին «Իրավապահ մարմինների կամայականության» համաթիվը եղել է բացասական տիրույթում՝ 0-ից ցածր, 2017թ.-ին աճել է՝ հայտնվելով դրական տիրույթում: Ուշագրավ են նաև հանրային ընկալումները «Ըստ Ձեզ՝ որքա՞ն հաճախ են ՀՀ իշխանություններն իրավապահ մարմիններին օգտագործում որպես ընդդիմության (քաղաքական հակառակորդների) նկատմամբ ճնշման միջոց» հարցի շուրջ: Եթե նախորդ տարիների պատասխանները բացասական տիրույթում էին, 2019թ.-ի հետազոտության տվյալներով էականորեն փոխվել են պատկերացումները. 2017թ.-ի բացասական «-17»-ի դիմաց՝ 2019թ.-ին աճելով մինչև «+43.1»: Ինչ խոսք, չենք կարող չնկատել, որ ընկալումների այս փոփոխություններում որոշիչ է եղել 2018թ.-ի ապրիլյան թավշյա հեղափոխությամբ պայմանավորված քաղաքական գործընթացները: Եվ ակնհայտ է, որ մինչ թավշյա հեղափոխությունը, հարցվողներն իրավապահ մարմիններին ընկալում էին որպես ընդդիմությանը ճնշելու՝ իշխանության գործիք, հեղափոխությունից հետո, երբ նոր իշխանությունները հրաժարվեցին նախկինների գործելաոճից, մարդկանց պատկերացումները փոխվեցին: Ասել է, թե թավշյա հեղափոխությունը փոխեց իրավապահ մարմինների վարքի և գործելաոճի նկատմամբ հասարակական գիտակցությունը: 2019թ.-ի հետազոտության արդյունքներում արդեն հստակորեն արտացոլված է հասարակական ընկալումներում 2018թ.-ի հասարակական-քաղաքական գործընթացների ազդեցությունը: Հասարակության լայն շերտերի մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխությունից բացի, մարդիկ ականատեսն էին նախկին և նոր իշխանությունների վարքագծի դրսևորումների, ինչպես նաև ոստիկանության գործելաոճի փոփոխությանը, որը չէր կարող չարտահայտվել իրավապահ համակարգին գործությունեությունը բնորոշող համաթվերում: Նոր իշխանության հաղթանակին մասնակից էր նաև հասարակությունը ուստիև հասարակական ընկալումներում՝ ոստիկանությունը իշխանությանը ծառայեցնելու կարծրատիպը էապես փոփոխության էր ենթարկվել: «Իրավապահ մարմինների կամայականության համաթվի» արժեքը 2015թ.-ին եղել է «0», 2016թ.-ին նվազել է «-6», 2017թ.-ին՝ աճել մինչև «7», իսկ 2019թ.-ին՝ աճել մինչև «35»: Ընդ որում այս համաթվի, ինչպես նաև բաղկացուցիչ համաթվերի արժեքները 2015-2017թթ.-ին ամենացածրն են եղել Երևանում, մարզերից էլ՝ Սյունիքում՝ 2019թ.-ին: Ուշագրավ է, որ համաթվերը բոլոր տարիներին ցածր են եղել քաղաքաբնակների շրջանում, իսկ սեռային տեսակետից՝ 2015-2017թթ. հետազոտությունների արդյունքների համաթվերը համեմատաբար ցածր եղել են արական, քան իգական սեռի ներկայացուցիչների շրջանում: Կրթական մակարդակի առումով էլ՝ որքանով կրթական մակարդակը բարձր է, այնքան նվազում է՝ «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվն»՝ իր բաղկացուցիչ համաթվերով և հակառակը՝ որքան կրթությունը նվազում է, այնքան աճում են համաթվի դրական արժեքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր