Ֆրանսիայում ահաբեկիչները հարձակում են նախապատրաստել եկեղեցու վրա
Ֆրանսիայում ձերբակալվել է երկրորդ անձը, որը կասկածվում է Փարիզի եկեղեցիներից մեկի վրա հարձակում նախապատրաստելու համար:
Ալժիրի քաղաքացին մտադրվել էր կրակ բացել եկեղեցու այցելուների վրա: Ոստիկանները նրա տան եւ ավտոմեքենայի խուզարկության ժամանակ զենքեր են հայտնաբերել:
Այդ գործով հիմնական կասկածյալը՝ 24-ամյա մի ուսանող, որը կապ է ունեցել ալժիրցու հետ, ձերբակալվել էր օրեր առաջ: